Բիլիարդ Սաունա
Գինետուն
Ֆիթնես կենտրոն
Մեր մասին
Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրը տեղակայված է մի հանգիստ վայրում, որտեղից մինչև քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 10 րոպեում։ Այն մի շքեղ հյուրանոց է, որը ստեղծված է բավարարելու և գործարար, և պատահական ճանապարհորդների պահանջները։ Հյուրանոցը հյուրընկալում է իր զբոսաշրջիկներին վայելելու ոչ միայն իր հարմարավետ սենյակները, այլև բոլոր հարմարությունները։ Ընդարձակ և առանձնահատուկ ձևավորմամբ յուրաքանչյուր սենյակ ներկայանում է որպես հավերժական վայելչության և ժամանակակից հարմարավետության, վեհաշուք հանգստի և դասական իմաստաբանության միասնություն։ Դուք կվայելեք ժամանակակից և դասական ինտերիերի ինքնօրինակ համակցությունը։ Արվեստի սիրահարները մեծապես կգնահատեն հյուրանոցի միջանցքներն ու սենյակները զարդարող գլուխգործոցների հոյակապ հավաքածուն։ Հյուրանոցի որոշ սենյակներից կարող եք հիանալ նաև Հայաստանի խորհրդանիշ՝ Բիբլիական Արարատ սարի և Արագած լեռան սքանչելի տեսարանններով։
ՙԽուսափեք քաղաքի աղմուկից և վայելեք ձեր հանգիստը խաղաղ միջավայրում։ Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցը բարձրակարգ սպասարկում է ապահովում այն զբոսաշրջիկիների համար, ովքեր նախընտրում են խաղաղ հանգիստ անցկացնել՝ քաղաքի աղմկոտ կենտրոնից հեռու։ Ժամանակակից և դասական ինտերիերի համակցությունը հնարավորություն կտա զգալ 21-րդ դարի նրբագեղության շունչը։
ՙՀյուրընկալ աշխատակազմը, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկումը և անզուգական ձևավորումը ակնառու պայմաններ կստեղծեն կատարյալ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։
ՙ Աշխատակազմն ընտրվում է մանրակրկիտ ձևով, պարբերաբար վերապատրաստվում է և խրախուսվում։ Մենք բոլորս պատրստ ենք օգնել Ձեզ ցանկացած իրավիճակում և անմոռանալի դարձնել Ձեր այցելությունը։ Մենք հավատում ենք, որ Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրի համար լավագույն գովազդը դա մեր բավարարված հյուրն է, որը կվերադառնա մեզ մոտ կամ էլ մյուսներին կառաջարկի մեր հյուրանոցը։
59 Հարմարավետ Սենյակներ
59 տարբեր սենյակներ հյուրընկալում են այցելուներին հարմարավետությամբ և հիասքանչ ոճով։ Բոլոր սենյակներն ունեն արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս և ինտերնետ կապ Ձեր անձնական կամ գործարար կարիքների համար։
Կոնտակտներ
17/1 4 Սիլիկյան թաղամաս, 0029 Երևան, Արմենիա
Հեռ: (37410) 31-91-19, (37410) 31-94-84
Բջջ: (37493) 16-31-13
Ֆաքս: (37410) 38-03-38
Էլ-հասցե: info@armenianroyalpalace.com
Url: www.armenianroyalpalace.com
Վճարման համակարգ
